ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

Մնացին քաղաքական տեխնոլոգիաները

Մնացին քաղաքական տեխնոլոգիաները
19.05.2024 | 16:47

Քաղաքական կուսակցությունների, քաղաքական այլ ուժերի, մշակույթի, գիտական, կրթական բնագավառների գործիչների, լայն հանրության մեջ համաձայնություն կա, որ Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ական իշխանությունը պետք է հեռանան։ Համաձայնություն կա նաև, որ նոր վարչապետը Բագրատ Սրբազանն է լինելու։ Ավանդական հարցերը՝ ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ։ Երբը և որտեղը հայտնի են՝ Երևանում, մայիսի 26-ի հանրահավաքից հետո։ Մնաց ինչը։ Դա քաղաքական տեխնոլոգիաների հարց է, որը չպետք է ժամանակից շուտ բացահայտել, որպեսզի հակախաղ չգտնեն:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 709

Մեկնաբանություններ